Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «պատրաստ է վերացնել Իրանի հետ միջուկային համաձայնագրին հակասող պատժամիջոցները»


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգների իշխանությունները չեն բացառում Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ սահմանված այն պատժամիջոցների վերացումը, որոնք հակասում են 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթներին։ Այս մասին անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Երբ խոսքը պատժամիջոցների մասին է, ես միայն կարող եմ կրկնել նախկինում արված իմ այն պնդումը,ո ր մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր քաղաքականությունը միջուկային համաձայնագրին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Դրանց թվում է նաև միջուկային համաձայնագրին չհամապատասխանող պատժամիջոցների վերացումը», - հայտարարում էր Նեդ Փրայսը։

XS
SM
MD
LG