Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահը սպառնում է պաշտոնանկ անել երկրի կառավարությանը՝ պատվաստումների ցածր տեմպի պատճառով


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սպառնում է պաշտոնանկ անել երկրի կառավարությանը՝ Covid 19-ի դեմ պատվաստումների ցածր տեմպի պատճառով։ Այս մասին Ղազախստանի նախագահը հայտարարել է այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ։

«Ապրիլ ամսին արդեն իրավիճակը պետք է շտկված լինի։ Հակառակ պարագայում կադրային որոշումներ են կայացվելու և խոսքը ոչ միայն առողջապահության նախարարի այլև ողջ նախարարական կաբինետի մասին է», - հայտարարել է Տոկաևը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Ղազախստանում մեկնարկել են փետրվարին։ Ավելի քան մեկ ամսում, սակայն, ռուսական արտադրության Sputnik V-ով պատվաստվել է բնակչության մոտ 0․2 տոկոսը։

XS
SM
MD
LG