Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում 25 հարց է, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության երկրորդ փուլը։
Երկրորդ փուլին կմասնակցեն առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արսեն Մկրտչյանը և Արմեն Հայկյանցը:
Բարձրագուն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: