Մատչելիության հղումներ

Արցախի ՊՆ-ը հերքում է Կարմիր Շուկայի ճանապարհից հայ զինծառայողներին հեռացելու պահանջի մասին լուրը


Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները ճանապարհներից մեկի հսկիչ անցակետում, արխիվ

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Կարմիր Շուկայի ճանապարհից հայկական զինված ուժերի զինծառայողներին հեռացելու պահանջի վերաբերյալ լուրերը:

Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ «հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին», իրականությանը չի համապատասխանում»:

Նախարարությունը հորդորում է «զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG