Մատչելիության հղումներ

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ


 ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Աշխատանքային այցով Բաքվում գտնվող Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հասանովը «հյուրին տեղեկացրել է ադրբեջանական բանակի հաջող ռազմական գործողությունների մասին»։

Ըստ նույն աղբյուրի՝ դեսպանը, իր հերթին, ցավակցել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների ընտանիքներին, նշել, թե ադրբեջանական բանակն այդ պատերազմի ընթացքում «էական փորձ է կուտակել»։

Եվրամիության հատուկ ներկայացուցիչն Ադրբեջան է այցելում այդ երկրի զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների նախաշեմին։ Հայտնի չէ՝ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպմանը եվրոպացի դիվանագետը քննարկե՞լ է 44-օրյա արյունալի պատերազմից չորս ամիս անց շուրջ 10 հազար զինծառայողի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների թեման։

XS
SM
MD
LG