Մատչելիության հղումներ

Բաքու է ժամանել ԵՄ հատուկ հանձնակատարը


ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Բաքու է ժամանել Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը։

Եռօրյա այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը մտադիր է Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել Ղարաբաղյան պատերազմի հետևանքները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները։

Անցած ամիս Կլաարը եղել էր Հայաստանում և կառավարության հետ հանդիպմանը ընդգծել, որ Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և պատրաստ է աջակցել բանակցությունների ակտիվացմանն այդ ձևաչափով։

«Ազատությանը» տված հարցազրույցում եվրոպացի դիվանագետը նշել էր, որ Մինսկի խմբի համանախագահների առաջնային խնդիրներից է ոչ միայն կողմերին մեկ սեղանի շուրջ նստեցնելը, այլև Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունը։

XS
SM
MD
LG