Մատչելիության հղումներ

Հայաստանի 8 մարզերում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ


Հայաստանի ավտոճանապահներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապահներից մեկը ձմռանը, արխիվ

Սյունիքի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում, առավոտյան հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Հաղորդագրության համաձայն՝ փակ են, մասնավորապես, Վարդենյաց լեռնանցքը (ձյուն), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է։

ԱԻՆ-ը փոխանցում է նաև, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ ռուսական կողմում կուտակված է մոտ 500 բեռնատար ավտոմեքենա:

Հիշեցնենք՝ նախորդ օրերին Լարսի ճանապարհը փակ էր բեռնատարների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG