Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին եղանակը կցրտի 15-20 աստիճանով, սպասվում են տեղումներ


Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում ձմռանը, արխիվ
Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում ձմռանը, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) զգուշացնում է՝ մարտի 11-12-ը Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։

Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին երկրի ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ Հայաստան գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն։

Այսօր, մարտի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-12-ը երկրի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը՝ ևս 9-10 աստիճանով։

Երևանում այսօր, մարտի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 11-ին՝ ձնախառն անձրևի, 12-ին՝ ձյան տեսքով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։ Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 350 բեռնատար ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG