Մատչելիության հղումներ

Իրաք այցից հետո Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը ահաբեկիչներին


Հռոմի պապը Իրաք կատարած պատմական այցից հետո կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը ահաբեկիչներին, ընդգծելով՝ տարիներ ի վեր պատերազմների ու ահաբեկչությունների թիրախում հայտնված այդ երկրում վերջապես հույսի նշաններ են երևացել թե՛ մահմեդականների, թե՛ քրիստոնյաների համար։

Անցած շաբաթավերջին 84-ամյա հովվապետն այցելել էր Մոսուլի քանդված տներ ու եկեղեցիներ, որոնք տարիներ առաջ հայտնվել էին «Իսլամական պետության» ահաբեկչների թիրախում. «Ովքե՞ր են նրանց զենք վաճառել, ովքեր են այսօր զենք վաճառում նրանց, որ արյունահեղություն են իրականացնում․ սա հարց է, որին կուզեի՝ ինչ-որ մեկը պաատասխան տար»։

«Մենք պետք է դիմակայենք ոչ թե պատերազմելով, այլ` եղբայրությամբ․ սա մարտահրավեր է ոչ միայն Իրաքի ու հակամարտություններ ունեցող մյուս տարածաշրջանների, այլև, ի վերջո, ողջ աշխարհի համար»,-այսօրվա իր ուղերձում ընդգծել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG