Մատչելիության հղումներ

Հռոմի պապը ժամանել է Մոսուլ, ուր սպանվել էր ԻՊ-ի պարագլուխը


Պատմական այցով Իրաքում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ժամանել է Մոսուլ, որը ավելի քան երեք տարի գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ։ Հենց այդ քաղաքում է սպանվել խմբավորման պարագլուխ Աբու-Բաքր ալ-Բաղդադին։

Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքն ազատագրվել է 2017 թվականին։ Ակնկալվում է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն այսօր ծես կմատուցի նաև Քուրդիստանի ինքնավարության կենտրոններից մեկը համարվող Էրբիլ քաղաքում:

Ֆրանցիսկոս պապը Իրաք է ժամանել ուրբաթ օրը, նա հանդիպումներ է ունենում այդ երկրի քաղաքական և հոգևոր առաջնորդների հետ։

XS
SM
MD
LG