Մատչելիության հղումներ

Հռոմի պապը հանդիպել է Իրաքի բարձրագույն շիա հոգևորականի հետ


Քառօրյա այցով Իրաքում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի բարձրագույն շիա հոգևորական Այաթոլլա Ալի ալ-Սիստանի հետ՝ «աղանդավորության և բռնությունների պատճառով պառակտված երկրում համակեցության հզոր կոչով»։

Ֆրանցիսկոս պապի և Ալի ալ-Սիստանիի շուրջ մեկ ժամ տևած հանդիպումն անցել է փակ դռների ետևում։

AP գործակալության տվյալներով՝ այդ պատմական հանդիպմանը նախորդել են ամիսներ տևած բանակցություններ, որոնց ընթացքում ի վերջո համաձայնեցվել է երկու հոգևոր առաջնորդների միջև հանդիպումը։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նախկինում հանդիպել է սուննի-մահմեդական առաջնորդների հետ Բանգլադեշում, Մարոկկոյում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում։

Այցը պատմական է, Կաթոլիկ եկեղեցու հովվապետն առաջին անգամ է Իրաքում, որի մոտ 38 միլիոն բնակչության 99 տոկոսը մահմեդականներ են, մեկ տոկոսը՝ քրիստոնյաներ, այդ թվում՝ հազարավոր հայեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG