Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է N զորամասի մի խումբ զինծառայողների՝ ռազմական գործիչ Վլադիմիր Վարտանովի գլխավորությամբ:

Նախագահի աշխատակազմից հաղորդում են, որ երկրի ղեկավարը կարևորել է զորամասի դերակատարությունը պատերազմի ժամանակ, մասնավորապես, Կարմիր Շուկա գյուղի պաշտպանության գործում, ինչի շնորհիվ ադրբեջանական կողմից չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը և իրականացնել նախապես պլանավորած առաջխաղացումը:

Արցախի պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նախագահը ներկաներին հանձնել է բարձր պետական պարգևներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG