Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Եվրախորհրդարանի նիստը, կքննարկվի նաև Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը


Ֆրանսիա - Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ
Ֆրանսիա - Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Այսօր մեկնարկում է Եվրախորհրդարանի եռօրյա նիստը, որի օրակարգում եվրոպացի պատգամավորները դաշինքի ներքին խնդիրներից բացի կքննարկեն նաև Վրաստանի քաղաքական ճգնաժամը։

Ակնկալվում է, որ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կներկայացնի Վրաստանի հարցով հատուկ զեկույց։

Վրաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի վեց անդամներից մեկն է, պաշտոնական Թբիլիսին առաջիններից է ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և առաջընթաց ապահովել Բրյուսելի առաջարկած բարեփոխումների իրականացման հարցում։

Երկրում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է անցյալ տարվա աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով կրկին մեծամասնություն է ստացել «Վրացական երազանք»-ը։ Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ՝ պնդելով, որ քվեարկությունը կեղծվել է։ Խորհրդարան անցած շուրջ վեց տասնյակ ընդդիմադիրներ հինգերորդ ամիսն է բոյկոտում են օրենսդիր մարմնի նիստերը։ Ներքաղաքական իրավիճակն է՛լ ավելի է սրվել ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման պատճառով։

XS
SM
MD
LG