Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարները հատուկ միջնորդական խումբ կստեղծեն՝ օգնելու Վրաստանին հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը


Լիտվայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, արխիվ

Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները հատուկ միջնորդական խումբ կստեղծեն՝ օգնելու Վրաստանի կառավարությանն ու ընդդիմությանը հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը: Այս մասին հայտարարել է Լիտվայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

«Ես կարծում եմ, որ Վրաստանին ազդակներ պետք է ուղարկել ոչ միայն Լիտվայից, դա պետք է լինի եվրոպական ազդակ, քանի որ մենք խոսում ենք Վրաստանի՝ եվրոպական և անդրատլանտյան շարունակվող ինտեգրացիայի մասին», - ասել է նախարար Լանդսբերգիսը։

Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվում 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից ի վեր, որի արդյունքներով կրկին մեծամասնություն է ստացել «Վրացական երազանքը»։ Իրավիճակը կտրուկ սրվել է անցած փետրվարին՝ ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG