Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը քառօրյա այց է կատարում Իրաք


Իտալիա - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մեկնում է Իրաք, Հռոմի օդանավակայան, 5-ը մարտի, 2021թ․
Իտալիա - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մեկնում է Իրաք, Հռոմի օդանավակայան, 5-ը մարտի, 2021թ․

Հռոմի պապ Ֆրանցիսկն այսօր սկսում է քառօրյա այցը Իրաք։ Ուղևորության նախօրեին դիմելով կաթոլիկ եկեղեցում հետևորդներին` հովվապետը պնդել է` «որպես խաղաղության ուխտավոր» է մեկնում պատերազմից մեծապես տուժած և մահմեդական մեծամասնություն ունեցող այդ երկիր։

«Ես իմ ձեռքը կմեկնեմ «այլ դավանանքի եղբայրներին ու քույրերին»,-հայտարարել է 84-ամյա հովվապետը՝ միաժամանակ իր համերաշխությունը հայտնելով Իրաքի քրիստոնյաներին, որոնք «վերջին տասնամյակներում չափազանց թանկ գին են վճարել իրենց հավատքին հավատարիմ մնալու համար»։

«Ես գալիս եմ որպես ուխտագնաց, ապաշխարող ուխտավոր, որպեսզի աղերսեմ Տիրոջից ներում և հաշտություն՝ տարիներ տևած պատերազմից և ահաբեկչությունից հետո», - ասել է նա:

Սա Հռոմի պապի առաջին արտասահմանյան այցն է կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG