Մատչելիության հղումներ

ՊՆ շենքի մոտ մեկնարկել է Օնիկ Գասպարյանի աջակիցների ակցիան


Պաշտպանության նախարարության շենքի մոտ մեկնարկել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի աջակիցների ակցիան: Ակցիային մասնակցում են պահեստազորի սպաներ, նախկին ծառայողներ, քաղաքացիներ:

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը: Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն նույն օրը վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին հայտարարեց, որ որոշել է չստորագրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG