Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը գրոհի մասին տեղեկություն է ստացել և չեղարկել է նիստը


ԱՄՆ Ազգային գվարդիան հսկում է Կոնգրեսի շենքը, Վաշինգտոն, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը չեղարկել է այսօրվա նիստն այն բանից հետո, երբ մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը ստացել է տեղեկություն, որի համաձայն մի արմատական խմբավորում կարող է հարձակվել Կապիտոլիումի վրա:

Այս տարվա հունվարի 6-ին նախագահ Դոնալդ Թրամփի հարյուրավոր աջակիցներ հարձակվել են Կոնգրեսի համալիրի վրա, բախումներում զոհվել է 5 մարդ և վնասվածք է ստացել ավելի քան150 մարդ:

Արմատականները նոր գրոհի համար ընտրել են մարտի 4-ը, քանի որ մինչև 1937 թվականը ԱՄՆ նախագահների պաշտոնամուտը տեղի է ունեցել մարտի 4-ին:

Ջո Բայդենի հաղթանակի հետ չմերվող արմատականները պնդել են, թե այս մարտի 4-ին պետք է կազկակերպեն «իսկական ինագուրացիա»:

Հունվարի 6-ի գրոհի գործով ձերբակալվել է ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ «Երդման պահապաններ» և «Հպարտ տղաներ» աննուններով արմատական խմբերի անդամներ:

XS
SM
MD
LG