Մատչելիության հղումներ

Վրեժ Գաբրիելյանն անցնում է թոշակի․ ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության նոր տնօրենին


Համաձայն իր զեկուցագրի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն անցնում է թոշակի, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին՝ երկարամյա ծառայության, նշանակալի ավանդի, անբասիր ու բեղմնավոր աշխատանքի համար, պարգևատրել շնորհակալագրով:

Նախարարը նշել է, որ Գաբրիելյանը դեռ ամիսներ առաջ էր ցանկություն հայտնել թողնել ծառայությունը, սակայն իր խնդրանքով շարունակել է մնալ պաշտոնում:

Վրեժ Գաբրիելյանն այժմ դասավանդելու է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Նշենք, որ Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2019-ի նոյեմբերից, երեկ նա ազատվեց պաշտոնից։

Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին՝ գնդապետ Արմեն Գասպարյանին:

Գասպարյանը 2020-ին զբաղեցրել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի պաշտոնը: Նախարարն Արմեն Գասպարյանին արդյունավետ ծառայություն է մաղթել՝ ի նպաստ համակարգի զարգացման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG