Մատչելիության հղումներ

Մոսկվան խոստանում է պատասխանել Վաշինգտոնի և Բրյուսելի պատժամիջոցներին


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը խոստանում է պատասխանել Եվրամիության ու Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցներին՝ կապված Ալեքսեյ Նավալնիի հետ: Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա մասնավորապես ասել է. - «ԱՄՆ վարչակազմը թշնամական հակառուսական հարձակում է նախաձեռնել՝ Եվրամիության հետ միասին հայտարարելով հերթական պատժամիջոցների մասին՝ «Մոսկվային պատժելու համար»: Մտադիր չենք համակերպվել սրա հետ: Մենք կարձագանքենք փոխադարձության սկզբունքով, պարտադիր չէ սիմետրիկ»:

Ավելի վաղ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն էր խոստացել, որ Մոսկվան կպատասխանի Բրյուսելի պատժամիջոցներին:

Բրյուսելը և Վաշինգտոնը Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են կիրառել Նավալնիի թունավորման և բանտարկության համար:

XS
SM
MD
LG