Մատչելիության հղումներ

Եվրամիությունը որոշեց պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր  ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 22-ը փետրվարի, 2021թ․

Բրյուսելը առաջին անգամ որոշեց կիրառել այսպես կոչված եվրոպական «Մագնիտսկու օրենքը» և մեկ շաբաթվա ընթացքում պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման մեջ ներգրավված անձանց նկատմամբ:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ արտգործնախարարները միաձայն համաձայնել են սահմանափակումներ կիրառել Նավալնիի «ձերբակալման, ազատազրկման և հետապնդման» համար պատասխանատու ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու Եվրամիության որոշումը։

Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ Նավալնիին ազատ արձակելու Արևմուտքի պահանջներն անընդունելի և անօրինական է համարում: Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ պատժամիջոցների մասին որոշումն ընդունվել է հակառուսական տեղեկատվական ֆոնի աննախադեպ ակտիվացման համատեքստում:

XS
SM
MD
LG