Մատչելիության հղումներ

Մյանմայի հարևան երկրների ԱԳ նախարարները մտադիր են հանդիպել ռազմական հեղաշրջման ղեկավարներին


Մյանմա - Ցուցարարները փորձում են ինքնաշեն վահաններով պաշտպանվել ոստիկաններից, Յանգոն, 1-ը մարտի, 2021թ.
Մյանմա - Ցուցարարները փորձում են ինքնաշեն վահաններով պաշտպանվել ոստիկաններից, Յանգոն, 1-ը մարտի, 2021թ.

Մյանմայի ոստիկանությունը և բանակը ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով ցրել են ցույցերը Կալե անվամբ քաղաքում:

Մյանմայի հարևան երկրների արտգործնախարարները մտադիր են հանդիպել հեղաշրջում իրականացրած ռազմական խունտայի պարագլուխներին և քննարկել այդ երկրում իրավիճակը կայունացնելու հնարավորությունը:

Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ին կալանավորել են քաղաքացիական ղեկավարներին և զավթել են իշխանությունը, պնդելով, թե այդ քայլին են դիմել, քանի որ քաղաքացիական վարչակարգը չի կարողացել կարգուկանոն ապահովել և արդար ընտրություններ անցկացնել:

Մյանմայի տասնյակ բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Նայպիտավում, սկսվել են բողոքի ցույցեր:

Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, բախումներում սպանվել է շուրջ երկու տասնյակ մարդ: Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը:

XS
SM
MD
LG