Մատչելիության հղումներ

Մյանմայում համազգային գործադուլ է


Ցուցարարները պարզել են դեմոկրատական եղանակով ընտրված լիդեր Աուս Սան Սու Չժիի նկարով պաստառներ, Յանգոն, Մյանմա, 22-ը փետրվարի, 2021թ.

Մյանմայում այսօր հայտարարվել է համընդհանուր գործադուլ, հանրությունը ցույցերով և երթերով բողոք է հայտնում զինվորականների կազմակերպած փետրվարի 1-ի պետական հեղաշրջման դեմ:

Բախումներում սպանվել է առնվազն երկու ցուցարար, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հարյուրավոր մարդիկ ձերբակալված են, ոստիկանությունը և բանակը ցույցերը ցրելու ընթացքում կիրառում է նաև մարտական փամփուշտներ:

Բանակը զավթել է իշխանությունը, պնդելով, որ քաղաքացիական ղեկավարությունը չի կարողացել կարգուկանոն ապահովել և արդար ընտրություններ անցկացնել:

Բանակը մեկ տարով արտակարգ դրություն է հայտարարել Մյանմայում: Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը և պահանջել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG