Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Մյանմայի նոր իշխանությանը քննադատող բանաձև է ընդունել


Մյանմա - Ոստիկանությունը ցրում է բողոքի ցույցը Մանդալայում, 9-ը փետրվարի, 2021թ․

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ուրբաթ երեկոյան Ժնևում կայացած նիստի ընթացքում Մյանմայի (նախկին Բիրմա) զինվորական իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել փետրվարի 1-ին տեղի ունեցած հեղաշրջումից հետո ձերբակալված բոլոր անձանց։

Խորհրդի կողմից ընդունված բանաձևում նշված է, որ Մյանմայի իշխանությունները պետք է ազատ արձակեն կամայական ձերբակալությունների ենթարկված բոլոր անձանց և երկրում վերականգնեն ընտրովի կառավարման համակարգը։

Իրադրությունը Մյանմայում սրվեց փետրվարի 1-ին, երբ երկրի Զինված ուժերը տապալեցին Պետական խորհրդական, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Ջիի կառավարությունը՝ մեղադրելով դրան նախորդ տարվա նոյեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ։ Այս պահին, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, առանց դատարանի վճռի ձերբակալվածների թիվը Մյանմայում հասնում է 350-ի։

Չնայած զինվորականների ձեռնարկած կոշտ միջոցառումներին, արդեն ութերորդ օրն է ինչ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ժողովրդավարական կառավարման համակարգը վերականգնելու պահանջով։

XS
SM
MD
LG