Մատչելիության հղումներ

ԶՈւ գլխավոր շտաբը վերահաստատում է իր դիրքորոշումը


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյան, արխիվ

Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի այսօրվա հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ, հայտարարել է Գլխավոր շտաբը՝ վերահաստատելով դիրքորոշումը՝ պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը։

«Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը», - ասված է ԶՈւ ԳՇ հայտարարությունում։

Հիշեցնենք՝ երեկ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG