Մատչելիության հղումներ

Վրաստանի դատարանը Ռուսաստանի քաղաքացուն դատապարտել է լրագրող Գաբունիայի սպանությունը ծրագրելու համար


Լրագրող Գիորգի Գաբունիան, Թբիլիսի, արխիվ
Լրագրող Գիորգի Գաբունիան, Թբիլիսի, արխիվ

Թբիլիսիի քաղաքային դատարանը Ռուսաստանի քաղաքացի Մագոմեդ Գուցիևին երեկ դատապարտել է 4 տարվա ազատազրկման:

Գուցիևը ծագումով Հյուսիսային Կովկասից է, նա մեղադրվել է Ռուսաստանից Վրաստանի տարածք ապօրինի ճանապարհով տեղափոխվելու և լրագրող Գիորգի Գաբունիայի սպանությունը ծրագրելու համար:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Գուցիևին անցյալ տարվա հունիսին է բացահայտել և ձերբակալել:

Լրագրող Գաբունիան 2019 թվականի հուլիսին ուղիղ հեռուստաեթերում հայհոյախառն և վիրավորական բառապաշարով է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, ինչից հետո Կրեմլին հավատարիմ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սպառնացել է վրեժ լուծել նրանից:

Անցած տարիների ընթացքում Ռուսաստանի սահմաններից դուրս սպանվել են Կադիրովի քննադատներ համարվող մի խումբ մարդիկ:

Ենթադրվում է, որ այդ սպանությունները կազմակերպել են Կադիրովի զինակիցները կամ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության գործակալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG