Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը հայտարարում է Բելառուսի 43 քաղաքացիների ԱՄՆ վիզա տրամադրելու արգելքի մասին


Բելառուս - Ոստիկանությունը ցրում է բողոքի ցույցը Մինսկում՝ կիրառելով նաև ռետինե փամփուշտներ, 10-ը օգոստոսի, 2020թ․
Բելառուս - Ոստիկանությունը ցրում է բողոքի ցույցը Մինսկում՝ կիրառելով նաև ռետինե փամփուշտներ, 10-ը օգոստոսի, 2020թ․

Պետդեպարտամենտը երեկ հայտարարել է Բելառուսի 43 քաղաքացիների ամերիկյան վիզա տրամադրելու արգելքի մասին, որոնք պատասխանատու են երկրում ժողովրդավարությունը խարխլելու համար:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում, որը հրապարակել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, մասնավորապես ասվում է, որ վիզաների տրամադրումը և մուտքը Միացյալ Նահանգներ արգելվում է դատական ոլորտի այն բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապահ մարմինների ղեկավարների ու շարքային ուժայինների համար, ովքեր ձերբակալել և բռնության են ենթարկել խաղաղ ցուցարարներին: Միացյալ Նահանգներ մուտք չեն ունենա դատավորներն ու դատախազները, ովքեր ներգրավված են խաղաղ ցուցարարների և լրագրողների բանտարկության մեջ: Կարգելվի մուտքը նաև կրթական հաստատությունների այն ղեկավարների համար, ովքեր սպառնացել են բողոքի ցույցերին մասնակցած ուսանողներին:

XS
SM
MD
LG