Մատչելիության հղումներ

Վանաձորում աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվածների թիվը հասավ 11-ի


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է ևս մեկ բնակիչ, այսպիսով հոսպիտալացվածների թիվը հասավ 11-ի, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, նրանք փետրվարի 13-ին մասնակցել են տարեդարձի խնջույքի, որից հետո10-ը բնակիչ հոսպիտալացվել էր ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով։

Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Ըստ նախարարության, լաբորատոր հետազոտությունների արդյունքում 4-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG