Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է մնում՝ ռուսական կողմում կուտակված է մոտ 550 բեռնատար


Բեռնատարներ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, այսօր առավոտյան տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Հաղորդագրության համաձայն՝ թակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Սյունիքի մարզում՝ բացի Կապան և Մեղրի քաղաքներից, տեղում է ձյուն։

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 550 բեռնատար ավտոմեքենա:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


XS
SM
MD
LG