Մատչելիության հղումներ

Հայաստանի մի շարք ավտոճանապարհների բուք է, Լարսը փակ է՝ ռուսական կողմում կուտակված է մոտ 530 բեռնատար


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը՝ այստեղ բուք է, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Լոռու մարզի Սպիտակի ոլորանները և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները։ Շիրակի և Տավուշի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում (բուք) տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։

Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Վրաստանի ներքին գործերի ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 530 բեռնատար ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG