Մատչելիության հղումներ

Հայաստանի մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում, Լարսը փակ է՝ ռուսական կողմում կուտակված է 490 բեռնատար


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, մի շարք ճանապարհների ձյուն է տեղում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում՝ Վայոց ձորի մարզի կողմից, բուք է։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող ճանապարհահատվածը դժվարանցանելի է։

Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Արթիկ և Գյումրի քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Գավառ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին (մառախուղ) և Վարդենյանց լեռնանցքում տեղում է ձյուն։

ԱԻՆ-ը հաղորդում է նաև, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար՝ ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG