Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հայտնում է Հոլոքոսթի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծողին հայտնաբերելու մասին


Ոստիկանության շենքը Երևանում, արխիվ
Ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Երևանում Հոլոքոսթի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծողը հայտնաբերվել է, այսօր հաղորդում է Ոստիկանությունը։

Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոսթի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին:

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն», - ասված է հաղորդագրությունում։

Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (Վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տվյալ հոդվածով սահմանված պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 100-ապատիկի չափով, կամ կալանքը՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG