Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը դատապարտել է Ցեղասպանության և Հոլոքոսթի հուշարձանի պղծումը


Երևանի քաղաքապետ Հայկ Մարության, արխիվ

Որևէ հուշարձանի նկատմամբ ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է, որը պետք է բացառել քաղաքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով՝ այսօր առավոտյան տեղեկացել է, որ «անհայտ չարագործները պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող՝ հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը»:

«Երևանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաև երևանցի լինելու պատվաբեր կոչումը, և որևէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը», - գրել է Մարությանը՝ հույս հայտնելով, որ իրավապահները արագ և համարժեք արձագանք կտան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG