Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:
Արցախի ղեկավարն ընդգծել է, որ պետք շարունակել համատեղ և համագործակցված ջանքերի ներդնումը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում հնարավոր լինի վերականգնել տնտեսական ակտիվության ցանկալի մակարդակ, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Վահան Քերոբյանի խոսքով` ինչպես միշտ հայաստանյան իշխանությունները շարունակելու են սատարել Արցախին: