Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը 5 տարով երկարաձգեցին ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագիրը


ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հինգ տարով երկարաձգեցին ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը:

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում ասված է, որ երեկ գերատեսչությունում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանության հետ նոտաների փոխանակում ներքին ընթացակարգերի ավարտի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման համար: Ըստ հաղորդագրության՝ համաձայնագիրն ուժի մեջ է մտել նույն օրը և կգործի նույն ձևով, ինչպես ստորագրվել է, առանց որևէ փոփոխության կամ լրացման, մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում էլ ասված է․ - «Նախագահ Բայդենը խոստացել է ամերիկացի ժողովրդին անվտանգություն ապահովել միջուկային զենքի սպառնալիքից՝ վերականգնելով զենքի վերահսկման և միջուկային զենքի չտարածման ոլորտում ԱՄՆ-ի առաջատար դերը: ԱՄՆ-ն այսօր կատարեց առաջին քայլը այդ խոստումը կատարելու ուղղությամբ»:

XS
SM
MD
LG