Մատչելիության հղումներ

Մինչև մարտի վերջ Գերմանիայում 10 միլիոն մարդ կպատվաստվի կորոնավիրուսի դեմ


Գերմանիա - Դիմակ կրելու կոչով վահանակ Բեռլինի փողոցներից մեկում, հունվար, 2021թ․
Գերմանիա - Դիմակ կրելու կոչով վահանակ Բեռլինի փողոցներից մեկում, հունվար, 2021թ․

Մինչև առաջին եռամսյակի ավարտը Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը կհասնի 10 միլիոնի։ Այս մասին ARD հեռուստաընկերության եթերում երեքշաբթի երեկոյան հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։

Դրա հետ մեկտեղ, ըստ Մերկելի, կարանտինային միջոցառումները երկրում առաջիկա շաբաթներին դեռ կպահպանվեն, քանի որ դրանց շնորհիվ է միայն, որ հնարավոր է եղել վիրուսի տարածումը վերահսկողության ներքո պահել։

«Բարեբախտաբար, վարակակիրների թիվը նվազում է, և դա տեղի է ունենում նախևառաջ քաղաքացիների գիտակից պահվածքի շնորհիվ։ Ես հասկանում եմ, որ այս ամենը շատ երկար է շարունակվում, և բոլորի նյարդերը պրկված են։ Դրա հետ մեկտեղ, ես կրկին ստիպված եմ կրկնել՝ այս ձմեռը [COVID-19-ի դեմ պայքարի] ամենադժվարին փուլն է», - հայտարարում էր Մերկելը։

XS
SM
MD
LG