Մատչելիության հղումներ

ԱլԳ քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դիմում է ԵՄ-ին և անդամ երկրներին՝ կոչ անելով ջանքեր գործադրել խաղաղության համար


Հայ զինվորը մարտական գործողությունների ժամանակ, 2020թ․
Հայ զինվորը մարտական գործողությունների ժամանակ, 2020թ․

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին Ադրբեջանի կողմից և Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և հրահրմամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը ոչ միայն դարձել է բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ և հանգեցրել հազարավոր անձանց բռնի տեղահանման, այլ նաև խիստ բացասական նախադեպ և անվտանգության սպառնալիք է ստեղծել տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, արձանագրել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) հունվարի 30-ի հայտարարությունում, որ ուղղված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Դրական գնահատելով Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի հունվարի 20-ի բանաձևը՝ Հայաստանյան ազգային պլատֆորմը կոչ է արել Եվրամիությանը և ԵՄ անդամ պետություններին, առաջնորդվելով Մադրիդյան սկզբունքներով, գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում իրենց ունեցած ազդեցությունը՝ հակամարտության գոտում կայուն անվտանգության և խաղաղության հաստատման համար։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG