Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 26 միլիոն 200 հազարին


ԱՄՆ Ազգային գվարդիայի անդամին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ներարկում
ԱՄՆ Ազգային գվարդիայի անդամին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ներարկում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 26 միլիոն 200 հազարին: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 441 հազար մարդ:

Միացյալ Նահանգները կորոնավիրուսից առավել տուժած երկիրն է աշխարհում: Ամերիկացի մասնագետներն ասել են, որ մինչև մայիսի 1-ը զոհերի թիվը կարող է հասնել 654 հազարի, միաժամանակ նրանք ավելացրել են, որ եթե բնակիչները հետևեն սոցիալական հեռավորության և դիմակներ կրելու կանոններին, այդ թիվը կարող է 30 հազարով նվազել:

ԱՄՆ-ում քննադատում են վակցինա տրամադրելու գործընթացը, քանի որ պատվաստանյութի պակասի արդյունքում այն դանդաղ է ընթանում:

XS
SM
MD
LG