Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների տունը Սենատին է փոխանցում Թրամփի իմփիչմենթի մեղադրական եզրակացությունը


ԱՄՆ - Ազգային գվարդիան հսկում է Կոնգրեսի շենքը, որտեղ Ներկայացուցիչների տունը քվեարկության է դրել Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու օրինագիծը, Վաշինգտոն, 13-ը հունվարի, 2021թ.

ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին հունվարի 13-ին իմփիչմենթի ենթարկած Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն այսօր Սենատին է փոխանցելու «ապստամբություն հրահրելու» հոդվածով մեղադրական եզրակացությունը:

Գործը հարուցվում է Վաշինգտոնում հունվարի 6-ի զանգվածային անկարգությունների և Կոնգրեսի շենք Թրամփի աջակիցների ներխուժելու փաստերով:

Ամերիկյան օրենքների համաձայն, իմփիչմենթի պարագայում Ներկայացուցիչների տունը հանդես է գալիս որպես մեղադրող կողմ, իսկ դատավորների դերը ստանձնում են սենատորները:

Դատավարությունը սկսվելու է փետրվարի 8-ին, ինչի մասին անցած շաբաթ հայտնել է Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չաք Շումերը:

Թրամփին քվեարկությամբ մեղավոր ճանաչելու համար կպահանջվի, որ առնվազն 17 հանրապետական սենատորներ միանան դեմոկրատական գործընկերներին, ինչը վերլուծաբանները հավանական չեն համարում:

Նախատեսվում է նաև երկրորդ քվեարկությունը, որով Ներկայացուցիչներիի տունը Սենատին առաջարկում է Թրամփին զրկել ապագայում ևս մեկ անգամ նախագահ առաջադրվելու իրավունքից:

XS
SM
MD
LG