Մատչելիության հղումներ

Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը` ԲԴԽ անդամներ


Ազգային ժողովը քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեց առաջադրված երկու թեկնածուներին: Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ 3-ը, իսկ Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկության ձայներն են` 85 կողմ, 3 դեմ և 1 անվավեր:

ԲԴԽ նոր անդամները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները:

Հիշեցնենք, որ նրանց թեկնածությունն առաջադրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները` ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG