Մատչելիության հղումներ

ԱԺ-ն արտահերթ նիստում ԲԴԽ անդամ է ընտրում


ԱԺ նիստերից մեկն, արխիվ
ԱԺ նիստերից մեկն, արխիվ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը։

Օրակարգում Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ ընտրելու հարցն է։

Նախկին զինդատախազի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը։ Նրան այսօր Ազգային Ժողովում ներկայացրեց իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Ջհանգիրյանն էլ իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց այս պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար, այնուհետև նշեց, որ այսօր իր ելույթի առաջին մասը նվիրում է ԲԴԽ խնդիրներին։

Նշենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել նախկին զինդատախազ, Հայ ազգային կոնգրեսի նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին և Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանին:

XS
SM
MD
LG