Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը


ԱԺ նիստերից մեկն, արխիվ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրության քվեարկությանը:

«Մենք նաև չենք մասնակցել բովանդակային աշխատանքներին և տրամաբանորեն նաև քվեարկությանը չենք մասնակցելու», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ նշելով․ - «Այս փուլում մենք այս քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում: Եվ, բնականաբար, մենք ինքներս էլ նաև վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»։

«Լուսավոր Հայաստան»-ը ևս քվերակությանը չի մասնակցելու, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «Մենք չենք մասնակցում այս ամբողջ գործընթացին։ Մասնագիտական առումով թեկնածուների հետ ոչ մի խնդիր չունենք, պրոֆեսիոնալ թեկնածուներ են, բայց մեր որոշումը քաղաքական է և պատճառաբանված է նրանով, որ ընդդիմությունն ամեն կերպ հեռու է պահվել դատաիրավական բարեփոխումներին մասնակցելու հնարավրությունից», - ասաց Սիմոնյանը

Նշենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում ԲԴԽ անդամ է ընտրում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG