Մատչելիության հղումներ

Արտակ Բեգլարյանը ԿԽՄԿ ներկայացուցչի հետ հանդիպմանը խոսել է գերիների վերադարձման հարցերից


Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` Արտակ Բեգլարյանը հետաքրքրվել է հատկապես գերիների վերադարձման ու անհետ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից՝ ընդգծելով կառույցի կարևոր դերակատարությունն այդ կենսական հիմնախնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է Ադրբեջանի վրա միջազգային հանրության բազմակողմանի, ակտիվ ու գործնական ճնշման հրամայականը՝ «հաշվի առնելով այդ երկրի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները նույնիսկ պատերազմական գործողությունների ավարտից հետո»:

Բերտրան Լամոնը ներկայացրել է ԿԽՄԿ առաքելության ընթացիկ ու պլանավորվող աշխատանքներն Արցախում՝ շեշտադրելով իրենց պատրաստակամությունն աջակցելու պետական հաստատություններին տարբեր մարդասիրական հիմնախնդիրների լուծման ու տեղական կարողությունների զարգացման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG