Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով՝ հասնելով 157 հազար 834-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 444-ով և հասել 139 հազար 113-ի:
Ըստ նույն աղբյուրի` իրականացվել է 2 հազար 258 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 583 հազար 644-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 768-ի, ևս 673 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 15 հազար 280 մարդ։