Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 586-ով, բուժվածներինը՝ 854-ով, գրանցվել է մահվան ևս 19 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 586-ով՝ հասնելով 157 հազար 349-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 854-ով և հասել 138 հազար 669-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 610 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 581 հազար 386-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 752, ևս 671 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 15 հազար 257 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG