Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին։
Գարեգին Երկրորդը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, կարևորել է Սահմանադրական դատարանի առաքելությունը երկրում օրինականության և արդարության պաշտպանության գործում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիքում ստեղծված իրավիճակին։