Մատչելիության հղումներ

Անթույլատրելի են հոգևորականի նկատմամբ սպառնալիքներն ու բռնության կոչերը, նշում է Թաթոյանը


Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանայի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՄԻՊ աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաև կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ:

Նման ահազանգեր արձանագրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

«Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում: Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար», - նշում է Արման Թաթոյանը` հավելելով, որ խոսել է Հայաստանի ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրել է, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն:

Նշենք, որ Սիսանի եկեղեցու քահանան եկեղեցու ներսում հրաժարվել էր սեղմել վարչապետ Նիկոլ Փաշինանի ձեռքը և վարչապետին ձեռքով ցույց էր տվել եկեղեցու դուռը, ինչից հետո սկսեցին տարբեր տեղեկություններ տարածվել այս դեպքի հետ կապված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG