Մատչելիության հղումներ

Բելառուսի ընդդիմությունը շարունակում է բողոքի ցույցերը


Բելառուսի ընդդիմությունը բողոքի հերթական ակցիան է կազմակերպել, Մինսկ, 20-ը դեկտեմբերի, 2020թ.

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընդդիմադիրները բողոքի հերթական ցույցն են անցկացրել և պահանջել են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը:

Բելառուսում բողոքի ակցիաները սկսվել ենօգոստոսին, երբ նախագահական ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Լուկաշենկոն է հաղթել:

Ոստիկանությունը բռնի գործողություններով ցրել է ցույցերը: ՄԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսից սկսված բախումների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 27 հազար մարդ, կան ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող արժանահավատ փաստեր, սպանվել է մի քանի մարդ:

Բելառուսի իրավապահները ձերբակալել են ընդդիմության առաջնորդներից մի քանիսին, որոշ լիդերներ ստիպված լքել են երկիրը:

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը:

XS
SM
MD
LG