Մատչելիության հղումներ

Քաղաքագետի համոզմամբ՝ Պուտինն Արցախի հարցը դեռ փակված չի համարում


Խաղաղապահները Ստեփանակերտում
Խաղաղապահները Ստեփանակերտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը դեռևս չի նշանակում, թե Պուտինն Արցախի հարցը փակված է համարում, «Ազատության» հետ զրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունն, ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Երեկ Պուտինն իր ամենամյա ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, հայտարարել էր, թե միջազգային նորմերի համաձայն, Արցախը Ադրբեջանի տարածքն է, բայց հավելելով՝ իրավիճակը բարդ է, քան, ինչպես ինքն ասաց, «միջազգային իրավունքի սովորական նորմերը»։

Քաղաքագետի համոզմամբ, Պուտինը հիմք է թողնում Արցախի հարցը հետագայում քննարկելու համար։

«Նման հայտարարություն նա արդեն արել է, երբ խոսել է Սումգայիթի մասին և այն ողբերգությունների մասին, որոնց հետ բախվել է հայ ժողովուրդը։ Հիմա ստեղ խնդիրը հետևյալն է՝ մի կողմից նա չի մերժում ադրբեջանցի քաղաքական գործիչների ասածը, որոնք կարգավիճակի մասին խոսում են և ասում են, որ «այլևս Արցախը որևէ կարգավիճակ չի կարող ունենալ, բացի մշակութային ավտոնոմիայից», մյուս կողմից թողնում է հիմք, որպեսզի հետագայում այդ հարցը քննարկի։ Այս պահի դրությամբ Ռուսաստանի նախագահը որևէ դիրքորոշում չհայտնեց և ասաց որ, «այո,՛ մի կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց մյուս կողմից չի համարում Արցախի հարցը փակված» և համարում է, որ այս հարցը դեռ պետքէ լուծվի, այլ ոչ թե լուծվել է», - ասաց Հրանտ Միքայելյանը։

XS
SM
MD
LG