Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՔՈ կուսակցության ներկայացուցիչների հետ


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի և Գարեգին Միսկարյանի հետ:

Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության, քննարկում է ծավալվել սահմանային անվտանգության, գերեվարված անձանց և ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

ՔՈ մամուլի ծառայությունն իր հերթին հանդիպումից մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ երկուստեք կարևորվել է ներքաղաքական կայունության հաստատումը։

Կուսակցության ներկայացուցիչները վերահաստատել են հանրայնորեն հնչեցված և վարչապետին ներկայացված այն դիրքորոշումը, «որ այդպիսի կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ, երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ և կկազմակերպի արտահերթ ընտրություններ»։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը քաղաքական քննարկումներ է ունենում հայաստանյան կուսակցությունների հետ։ Նա արդեն հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG