Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը հանդիպել է Լևոն Շիրինյանին


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ:

Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին ևՀայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին:

Լևոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը:

Նշենք, որ Միրզոյանն այսօր ավելի վաղ հանդիպել էր Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ, երեկ էլ ընդունել էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին։

«Խորհրդարանի ղեկավարի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG